Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծեր, գերիների վերադարձ. Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ համառոտ

10/05/2021 13:59

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծեր, գերիների վերադարձ. Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ համառոտ


Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին «Հենակետը» համառոտ տեղեկություններ է ներկայացրել:

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Լիբիայում թուրք զինվորականների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին նրա արդար պայքարում: «Ազատագրելով Ղարաբաղը՝ Ադրբեջանը խաղաղություն և բարեկեցություն ապահովեց այս տարածաշրջանում»,- ասել է նա։
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Չահիթ Բագչին հայտարարել է, որ Թուրքիան պատերազմի հենց սկզբից մինչև վերջ աջակցել է Ադրբեջանին՝ «բոլորին ցուցադրելով երկու երկրների միության ուժը»։
Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան մոտենում է ավարտին։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Մարտի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատված 2021 թ-ի մարտական պատրաստության պլանի համաձայն տարբեր նպատակներով ԱԹՍ-ների ուսումնական թռիչքներ են իրականացվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե «İTİQOVAN» ԱԹՍ-ները ներառվել են ադրբեջանական բանակի սպառազինության մեջ։
Ադրբեջանի նախագահի օգնական, գեներալ-գնդապետ Մահերրամ Ալիևը և պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը մայիսի 4-ին այցելել են Կովսականի (Ղուբաթլուի) սահմանապահ դիվիզիայի զորամասեր և ստորաբաժանումներ: Այցի ընթացքում նշվել է, որ այս տարածքներում սկսել է գործել 10 նոր զորամաս:
Ըստ ադրբեջանական մամուլի՝ մայիսի 9-ին Սանասարի (Ղուբաթլուի) շրջանի տարածքում՝ Հայաստանի հետ սահմանին իր գործունեությունն է սկսել ադրբեջանական մի նոր զորամաս: Էլչին Գուլիևը հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մինչև մայիսի վերջը ևս վեց զորամաս կազմավորել Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանը Թուրքիայից գնել է ինժեներական տեխնիկայի ու սարքավորումների հերթական խմբաքանակը։ Իր հերթին Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ արդեն ականազերծման 7 մեքենա է փոխանցվել Բաքվին։

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, թե Ադրբեջանը 2021 թ-ի հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով՝ թուրքական զենքի գնման ցուցանիշով երկրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից հետո։ Հունվար-ապրիլ ամիսներին Բաքուն Անկարայից 117․315 մլն դոլարի ռազմական արտադրանք է ձեռք բերել։ Նշենք, որ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին այս ցուցանիշը կազմել է 8․795 մլն դոլար։

Իսրայելական «Israel HaYom» օրաթերթը նկատել է, որ Իսրայելում արտադրված զենքը կիրառվել է ադրբեջանական բանակի զորավարժությունների շրջանակներում։ Ադրբեջանի ՊՆ-ի տեսանյութում կարելի է տեսնել ռուսական արտադրության մարտական ուղղաթիռի վրա տեղադրված «Թամուզ» հրթիռը, որը կրակում է նաև ստացիոնար դրության մեջ՝ կործանիչներից, ավտոմեքենաներից, մարտական զրահապատ մեքենաներից և նավից, ու 25-30 կմ դիապազոնում արդյունավետ է տանկերի դեմ։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ նախատեսվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում գործող ադրբեջանցի խաղաղապահների դուրսբերումը։ Նկատենք, որ Աֆղանստանում Ադրբեջանի ԶՈւ խաղաղարար առաքելությունը սկսվել է 2002 թ-ի նոյեմբերին: 2018 թ-ից դրան մասնակցել են 120 զինվորականներ, երկու ռազմական բժիշկներ և վեց սպաներ:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ ԼՂ-ում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 2895 ադրբեջանցի զինվոր, 19-ը անհայտ կորած են: Մայիսի 9-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ Շուշի քաղաքում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում`նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին:
Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց 200 մ հեռավորության վրա «Իսկանդեր-Մ» համակարգի հրթիռի բեկորներ են հայտնաբերվել: Ադրբեջանի ԱԳՆ-ն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով, թե դրանով հայկական կողմն իբր պատրաստվել է ոչնչացնել քաղաքն ու Ղազանչեցոց եկեղեցին։
Ռուսական «Avia.pro» մասնագիտացված կայքը գրել է, թե ռուս զինվորականները լրացուցիչ ուժեր են կուտակել Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու: Ըստ կայքի՝ Սյունիքի մարզում ռուսական զինուժի տեղակայման անկյունաքարային պատճառն Ադրբեջանի նախագահի վերջերս ասված խոսքերն են Հայաստանի տվյալ տարածքն ուժով վերահսկողության տակ վերցնելու պատրաստակամության վերաբերյալ:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հայտնված լուսանկարները վկայում են, որ ադրբեջանցիները Շուշիում ակտիվ շինարարական աշխատանքներ են սկսել։ Ռեստավրացիայի անվան տակ հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության կոթողները վտանգի տակ են հայտնվել։ Այս ֆոնի ներքո ադրբեջանական մեդիա տիրույթում փորձ է կատարվել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ներկայացնել որպես ռուսական ուղղափառ եկեղեցի, որն իբր յուրացրել են հայերը։
Մայիսի 7-ին Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքը Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հայտարարելու մասին»: Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է պատրաստել, որում Շուշին ներկայացվում է իբրև ադրբեջանական մշակութային մայրաքաղաք։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը հայտարարել է, թե այս տարի Ադրբեջանի կառավարությունը 1,5 միլիարդ դոլար կներդնի Արցախից գրավված տարածքների վերականգնման համար։

Իլհամ Ալիևը գրեթե 1,5 միլիոն դոլար է հատկացրել Ղարաբաղում «կանաչ էներգիայի» գոտի ստեղծելու համար: Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Ճապոնական «TEPSCO» ընկերությունը կպատրաստի Արցախից գրավված տարածքներում «կանաչ էներգիայի» գոտու ստեղծման հայեցակարգը և գլխավոր պլանը։
Ընդունելով Սերբիայի նորանշանակ դեսպան Դրագան Վլադիսավլևիչի հավատարմագրերը՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ սերբական ընկերություններին հրավիրում է միանալ Արցախից գրավված տարածքների վերակառուցման աշխատանքներին:
Ադրբեջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Ալեսանդրո Ֆրակասետին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նախատեսում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին Արցախից գրավված տարածքների վերականգնման հարցում:

Լեհաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ լեհական ընկերություններն ու հաստատությունները պատրաստ են աջակցել Ադրբեջանին՝ Արցախից գրավված տարածքների վերականգնման գործում:
Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունից հայտնել են, որ Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու նախագծում ներառվել է դեպի Շուշիի Իսահակի աղբյուր (Իսա Բուլաղ) տանող երկու կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը: Այդ ճանապարհը կսկսվի Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի մայրուղու մոտավորապես 82-րդ կիլոմետրից:
«Ազերսու» ԲԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Անար Ջաբրայիլլին հայտնել է, թե Շուշիում խմելու ջրի մատակարարման համակարգը բարելավվելու ծրագրի շրջանակներում մեկնարկել է մագիստրալային ջրատարի շինարարությունը: Նրա խոսքով՝ աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա վերջում: Ըստ Անար Ջաբրայիլլիի՝ ապագայում Ղարաբաղի ջուրը կարել է օգտագործել տարածաշրջանի ջրամատակարարման նպատակով։
Մայիսի 6-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչները մեկնել են Վարանդայի (Ֆիզուլիի) շրջան՝ «Հաղթանակի ճանապարհի» շինարարությանը ծանոթանալու համար: Ռուսական «Իզվեստիա» թերթը, որի աշխատակիցները ևս այցելել են Վարանդա, իր հոդվածում նկատել է, թե Ադրբեջանի կողմից Արցախից գրավված բոլոր ազատագրված տարածքներում արդեն գործում է լավ շարժական ազդանշան:
Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը կազմակերպել է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Հադրութ, որտեղ լրագրողները ծանոթացել են ջրամատակարարման գծի վերանորոգման աշխատանքների ընթացքին, որը շարքից դուրս է եկել արկերի պայթյունի հետևանքով:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ Տրանս-Ադրիատիկ գազամուղի՝ TAP-ի միջոցով ադրբեջանական գազի մատակարարումը դեպի Իտալիա այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան կրկնապատկվել է՝ օրական 9,5 միլիոն խորանարդ մետրից հասնելով ավելի քան 20 միլիոն խորանարդ մետրի:
«Eurasianet» պարբերականը գրել է, թե Ադրբեջանից Թուրքիա գազի արտահանման պայմանագրի ժամկետը լրացել է, ու գազի մատակարարումը դադարեցվել՝ Բաքվին թողնելով առանց խոշոր եկամտի, որը ստանում էր իր ամենամեծ գազի սպառողից։ Չնայած երկու երկրների քաղաքական ջերմ կապերին՝ Անկարան չի շտապում երկարաձգել պայմանագիրը ՝ համարելով, որ Ադրբեջանն ունի գերիշխող դիրք գազի մատակարարման ոլորտում:

Գերիների վերադարձի խնդրի մասին

Մարտի 4-ին Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ազատ արձակումը։ Կանադայի ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից 3 հայ գերու ազատ արձակմանը և նշել, որ կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձնանց։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նույնպես ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ պահվող անձանց ազատ արձակումը: Իրենք կոչ են անում հակամարտության երկու կողմերին ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և մնացած անձանց փոխանակման գործընթացը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում նրանք ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը:

Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Ռուսաստանը վստահ է, որ առաջիկայում կհաջողվի լուծել ԼՂ հակամարտության ժամանակ գերեվարված անձնաց վերադարձի հարցը:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը նշել է, թե գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանը պահանջում է վերահսկողություն Շուշի-Կարմիր շուկա ճանապարհի վրա։ Ըստ պարբերականի աղբյուների՝ ռազմագերիներին ազատ արձակելու համար Բաքուն բարձրացրել է նաև մի շարք գյուղերի` իր տրամադրության տակ անցնելու հարցը:

Այլ թեմաներ

Ամերիկյան «The Hill» պարբերականը նշել է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախագահի վարչակազմը երկարաձգել է Ազատության աջակցության ակտի» 907-րդ փոփոխության կասեցումը, որը թույլ է տալիս ամերիկյան օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։

Ամերիկյան «Politico» պարբերականը գրել է, թե Պուտինի և Բայդենի հանդիպման վայրը կարող է լինել Իսլանդիայում, Սլովենիայում կամ Ադրբեջանում: Պարբերականի դիտարկմամբ՝ «Բայդենի այցը Բաքու, ամենայն հավանականությամբ, կվիրավորի Հայաստանին, ինչպես նաև հայկական ծագում ունեցող շատ ամերիկացիների»։

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածում են ստացել սոցցանցերում տեղ գտած տեսագրություններ, որոնցում Հայաստանի տարածքով Իրանից բեռնատարները «օգնություն» են տեղափոխում Ղարաբաղ: Հաղորդվում է, որ «բեռը» տեղափոխվում է Լաչինի միջանցքով, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ադրբեջանական մամուլում նշվել է, թե Իրանից ապօրինի կերպով Ադրբեջան են արտահանվում բենզին, շինանյութեր, սնդդամթերք և հագուստ:

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը, մեկնաբանելով այս տեսագրությունները, հերքել է Ղարաբաղում իրանական բեռնատարներով ապրանքների տեղափոխման տեղեկությունը։ Իրանցի պաշտոնյաների ուսումնասիրության համաձայն՝ տարածված կադրերը չեն համապատասխանում իրականությանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել 20/12/2024 11:25 Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր՝ զերծ նեղքաղաքական, նեղխմբակային շահարկումներից. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 20/12/2024 11:13 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ. Միրզոյան 20/12/2024 11:07 «Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը». Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի օրը 20/12/2024 10:59 Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին գործուղել է Մոսկվա 20/12/2024 10:57 Իսակովի պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan»-ը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն 20/12/2024 10:55 Երևանում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն, միջամտած ոստիկանի վրա են հարձակվել 20/12/2024 10:43 Սյունիքի Ճակատեն գյուղի երեխաները ֆուտբոլի դաշտ ունեն, ինչպես խոստացել էի. Նիկոլ Փաշինյան 20/12/2024 10:41 Բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա հետախուզվողը ինքնակամ ներկայացել է բաժին 20/12/2024 10:39 Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով շուրջ 4 մլն 807 հազար դրամ է հափշտակել ծնողից 20/12/2024 10:37 Միրզոյանը և Ղազախստանի ԱԳՆ-ն քննարկել են երկկողմ հարաբերություններ զարգացման հեռանկարները 20/12/2024 10:34 Դիմել եմ Փաշինյանին, իրավապահները պիտի զբաղվեն սուտ մատնություն կատարած հայտարարություններով. Թովմասյան 20/12/2024 10:26 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ հրապարակվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության ձեռնարկը 20/12/2024 10:09 Բայդենն ու Հռոմի պապը քննարկել են խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը 20/12/2024 10:04 ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է խաղաղությունը Հարավային Կովկասում 20/12/2024 10:01 Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»․ Շարմազանով 20/12/2024 09:46 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 20/12/2024 09:42 «Ժողովուրդ». Դատավորներն ազատ աշխատելու, խոսելու, անձնական գաղտնիության իրավունք չունե՞ն 20/12/2024 09:40 «Հրապարակ». «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր» 20/12/2024 09:38 «Ժողովուրդ». Երկրի կառավարմանը ոչ խելամիտ են վերաբերվում 20/12/2024 09:36 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել 20/12/2024 09:35 «Ժողովուրդ». ՔՊ-ն կուսակցության նոր գրասենյակի շենքը հետ է վերադարձրել պետությանը 20/12/2024 09:31 Ստորագրվել են ՀՀ-Հունաստան երկկողմ և ՀՀ-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025 թ․ ծրագրերը․ ՊՆ 20/12/2024 09:28 «Հրապարակ». Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ 20/12/2024 09:26 «Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու 20/12/2024 09:22 «Հրապարակ». Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է 19/12/2024 22:44 Ո՞ր տարիքից սկսած՝ կարելի է ներկել մազերը․ մասնագիտական խորհուրդներ 19/12/2024 22:28 Ինչն է պատճառը, որ Թիկնիզյանը չի կարողանում տեղափոխվել «Սևիլյա» 19/12/2024 22:11 Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է․ Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 19/12/2024 21:55 Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին 19/12/2024 21:39 Մեքենա է շրջվել Դիլիջանում 19/12/2024 21:15 Արմեն Աշոտյանին ցանկանում են առավելագույնս զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից․ Աբրահամյան 19/12/2024 20:57 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման, մաքսային ընթացակարգերի պարզեցման և անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ․ Միրզոյան 19/12/2024 20:46 «Հաջողություն ենք մաղթում Ադրբեջանին»․ Միրզոյանը փոխանցեց ՍԾՏՀԿ նախագահությունը 19/12/2024 20:31 Դատախազությունը Գոռ Վարդանյանի ֆիլմի ձեռքը կրակն է ընկել, դիմել է ԲՏԱ նախարարություն․ «Հրապարակ» 19/12/2024 20:16 Միֆեր կրծքով կերակրման մասին. Ե՞րբ է երեխան կշտանում 19/12/2024 19:59 Մոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը 19/12/2024 19:45 «Սպասում ենք նրանց դրական արձագանքին»․ Փաշինյանը Բաքու գրավոր առաջարկ է ուղարկել՝ երկաթուղու բացման վերաբերյալ 19/12/2024 19:38 «Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի, տրամադրված ենք կառուցողական աշխատանքի»․ Փաշինյան 19/12/2024 19:33 «Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի»․ Փաշինյան 19/12/2024 19:25 Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջաններ մարդկանց վերադարձը Ադրբեջանի ներքին գործն է․ Փաշինյան 19/12/2024 19:15 Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական պահանջը «կառուցողական» է համարում 19/12/2024 19:05 Տնից մեծ գումար է գողացել և շրջիկ առևտրականներից գնել տարբեր իրեր, ապա զանգել ոստիկանություն, որ իր վրա չկասկածեն 19/12/2024 18:51 Պատրաստ ենք բանակցությունների և փոխզիջումների․ Պուտին 19/12/2024 18:35 Հույսով սպասում եմ այն օրվան, որ յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան տա․ Զոհված զինվորի մայր 19/12/2024 18:18 Քաղաքապետարանը կբողոքարկի ավտոկայանատեղիներում կայանելու համար դրույքաչափեր սահմանելու որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռը, գումարներն էլ չի վերադարձնի քաղաքացիներին 19/12/2024 18:03 34-ամյա տղամարդու մոտ տարբեր տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել, ինչպես նաև ատրճանակներ ու դանակներ 19/12/2024 17:48 ՊԵԿ-ը հարկ վճարողներին տուգանել է 16.6 միլիոն դրամով 19/12/2024 17:31 Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական զինված դիրքերով, խաթարված է ողջ անվտանգության համակարգը, իսկ կառավարության ղեկավարը հպարտանում է, թե գյուղում տների տանիքներ են նորոգվել․ Թաթոյան 19/12/2024 17:19 Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 6 աստիճանով 19/12/2024 17:04 Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև, որում կոչ կա՝ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը 19/12/2024 16:52 Սիրիայում Ռուսաստանը չի ձախողվել, հասել է իր նպատակներին․ Պուտին 19/12/2024 16:36 Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում, կամ՝ «ծերուկն անտանելի է դարձել». Խամոյան 19/12/2024 16:28 Ցանկացած ժողովրդի մշակութային արժեքներին վնասը նշանակում է վնաս ողջ մարդկության ժառանգությանը 19/12/2024 16:25 «Հայկական ավիաուղիները» դեկտեմբերի 20-ից կվերսկսի չվերթերը 19/12/2024 16:19 Անահիտ Ավանեսյանը կարևորել է առողջապահական բարեփոխումների ընդհանուր ուղղվածության մասին հասարակական հատվածի հետ քննարկումները 19/12/2024 15:53 Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է 19/12/2024 15:50 Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել 19/12/2024 15:39 Փոխնակ մոր ծառայություններից անցած տարիներին օգտվել է զոհված զինծառայողի 27 ծնող

Տվյալ բաժնի վերջին նյութերը