10/05/2021 10:19
Ոստիկանության աղբյուրների տվյալով՝ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցել է մոտ 33 հազար մարդ. «Փաստ»
Երեկ Ազատության հրապարակում կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների ձևավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:
Past.am կայքը գրում է, որ իշխանական «հարթակները» շտապել են մասնակիցների ինչ-որ թվեր հայտարարել, որոնք այնքան արհեստական էին, որ սոցցանցերում դարձել էին ծաղրի առարկա:
Past.am-ի տեղեկություններով, անկախ մասնագետների, ոստիկանության և ԱԱԾ հաշվարկները շատ հեռու են վերոգրյալ շրջանակների ներկայացրած տվյալներից:
Ըստ իրավապահ համակարգի կայքի աղբյուրների, ոստիկանության և ԱԱԾ հաշվարկներով հանրահավաքին մասնակցել է մոտ 33 հազար մարդ: