10/05/2021 11:58
Ես չեմ համարում, որ սա պարտություն էր. իմքայլական պատգամավորը՝ պատերազմի մասին
Չգիտեմ՝ որքանով է Սահամանդրությանը համահանուչ որպես նախընտրական դաշինքի նպատակ հայտարարել ոչ թե գալիք ընտրություններին հաղթանակ տանելը, այլ օրինական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությանը հեռացնելը, խորհրդարանական ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի երեկվա հայտարարությունը, թե հետհաշվարկը սկսված է, և ներկա իշխանությանը մնացել է շուրջ 40 օր:
«Ի վերջո, ընտրություններին մասնակցող ցանկացած քաղաքական ուժի նպատակը պետք է լինի սահմանադրական, և նպատակը պետք է հանգի ընտրություններին հաղթանակ տանելուն», - նշեց Վարդանյանը:
Նա նաև հիշեցրեց ոչ վաղ անցյալում՝ Քոչարյանի օրոք, տեղի ունեցած իրադարձությունները, օրինակ, Հյուսիսային պողոտայի դեպքերը: Լրագրողներից մեկն էլ նկատեց՝ «իսկ եթե ինչ-որ մեկը հիշեցնի պատերազմը, Արցախի 75 տոկոսի կորուստը, 5000 զոհը»: