10/05/2021 10:24
ԱԺ հատուկ նիստում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը
Այսօր՝ ժամը 12.00-ին, ԱԺ հատուկ նիստ է հրավիրվել: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ի նիստում 1 կողմ, 75 ձեռնպահ, 3 դեմ ձայների համամասնությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում։
Ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չեն առաջադրել:
Ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Նրա հրաժարականից հետո խորհրդարանը երկրորդ անգամ ևս վարչապետ չի ընտրելու: Այնուհետև Ազգային ժողովը իրավունքի ուժող կհամարվի արձակված, և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հանրապետությունում ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին: