11/05/2021 15:44
Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին. այն կտևի 12 օր
Հայաստանում ընտրությունների անցկացման միջոցառումների վերաբերյալ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում ընդունեց: Ըստ այդմ՝ հանրապետությունում քվերակությունը տեղի կունենա հունիսի 20-ին, կմերկարկի ժամը 8.00-ից: Էլեկտրոնային եղանակով քվերակությունն էլ կընթանա հունիսի 11-ից հունիսի 13-ը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ նախընտրական քարոզարշավը կլինի հունիսի 7-18-ը՝ մինչև ժամը 24.00-ն:
Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև մայիսի 26-ը, կուսկացությունների, դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնել մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18.00-ն: Կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված ժամկետը մայիսի 26-ից մինչև մայիսի 30-ն է:
Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում փակցվելու են մայիսի 31-ին:
Թեկնածուները, կուսակցությունները կամ դաշինքների անդամ կուսակցություներն ինքնաբացարկ կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը՝ ժամը 18.00-ն: