11/05/2021 16:23
Apple-ը պատրաստվում է iPhone-ում օգտագործել իր 5G մոդեմները
Ամերիկյան գաջեթներ արտադրող ընկերությունը պլանավորում է հրաժարվել Qualcomm-ի բջջային մոդեմներից iPhone-ների ստեղծման ժամանակ և ցանկանում է դրանք փոխարինել սեփական տեխնոլոգիայով: Այս մասին գրում է ITC.ua-ն:
Վերլուծաբան Մին-Չի Քոուի կարծիքով ՝ iPhone-ի նման մոդելները շուկա դուրս կգան 2023 թվականին:
Փորձագետը պնդում է, որ անցումը, հավանաբար, փուլային կլինի՝ պայմանավորված Qualcomm-ի հետ կնքված բազմամյա պայմանագրով:
«IPhone 12 շարքի բոլոր մոդելները հագեցած են Qualcomm-ի 5G մոդեմներով՝ Qualcomm X55 5G: Սա մեկն է այն թանկ բաղադրիչներից, որի արժեքը 90 դոլար է», - ասում է վերլուծաբանը:
Միևնույն ժամանակ, դեռ հայտնի չէ, թե որքան կարժենան Apple-ի սեփական արտադրության մոդեմներով սմարթֆոնները: