11/05/2021 15:28
Փոխվում է քվեաթերթիկի նմուշը, գրիչ չի օգտագործվելու. ԿԸՀ-ն որոշում ընդունեց (Տեսանյութ)
Կփոփոխվի ԱԺ ընտրությունների քվեաթերթիկի ձևը։
«Քանի որ այլևս համամասնական ընտրակարգով են ԱԺ ընտրույթուններն իրականացվելու, քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ։ Քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու», - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Այսպիսով, ԿԸՀ-ն ընդունեց որոշումը, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը, քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չի կատարվելու։
«Ընտրողն իր քվեարկությունը կատարելու է հետևյալ կերպ. ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ», - տեղեկացրեց Սմբատյանը։