11/05/2021 10:11
Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածից բազմաթիվ գնդակոծությունների մասին
Գազայի հատվածում խմբավորումները 10 ժամ առանց ընդմիջման հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է իսրայելական բանակը:
«Ժամը 18:00-ից Գազայի հատվածում գործող ահաբեկչական խմբավորումները հրթիռներ են արձակում Իսրայելում խաղաղ բնակչության դեմ: Հիմա ժամը 04.00-ն է: Սա արդեն հրթիռային հարվածների 10-րդ ժամն է», - ասվում է բանակի Twitter-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Իսրայելը ժամանակ ունի մինչև ժամը 18.00-ն Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի և Շեյխ Ջարրայի տարածքներից զինվորներին դուրս բերելու համար: Դրանից հետո Գազայի հատվածից մոտ 150 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել, դրանցից տասնյակները որսացվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: