11/05/2021 12:07
Կազանի դպրոցում պատանին հրաձգություն է կազմակերպել զոհերի թիվը հասել է 9-ի
Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհի մասին՝ մեկ ուսուցիչ և վեց երեխա:
Նշվում է, որ ևս չորս մարդ ուղարկվել է բժշկական հաստատություններ: Հայտնի է, որ իրավապահները բերման են ենթարկել մի երիտասարդի, որը կրակ է բացել ուսումնական հաստատությունում: Պարզաբանվում է, որ նա 17 տարեկան էր:
Դրանից առաջ հաղորդվում էր, որ դեռահասը զենք է տարել Կազանի թիվ 175 դպրոց և վիրավորել իր դասընկերներին: