11/05/2021 11:03
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 243 դեպք, մահացել է 11 մարդ
Հայաստանում մայիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 219 596 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 243-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 205 675 (+475) մարդ, այս պահին բուժվում է 8620 (-243) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5301 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4256 (+7), իսկ այլ պատճառներով՝ 1045 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 11 մարդ: