11/05/2021 15:18
Բուլղարիայի նախագահը ցրել է խորհրդարանը
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովը լուծարելու և հուլիսի 11-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
«Նախագահ Ռումեն Ռադևն իր հրամանագրով լուծարել է 45-րդ Ազգային ժողովը 2021 թվականի մայիսի 12-ին», - նախագահի մամուլի ծառայությանը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Երկրի ղեկավարը նշանակել է խորհրդարանական ընտրությունների անցկացումն այս տարվա հուլիսի 11-ին: