11/05/2021 15:56
Իդլիբում թուրք զինվորական է զոհվել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ սիրիական Իդլիբում թուրքական շարասյան վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, ևս չորսը՝ վիրավորվել:
«Մայիսի 10-ին մեր շարասյան վրա «Գարնանային վահան» գործողության տարածքում (որը Թուրքիայի զինված ուժերը սկսել են Իդլիբում 2020 թ. փետրվարին՝ խմբ.) հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է մեկ զինվորական, ևս չորսը վիրավորվել են և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց», - ասվում է Twitter-ում զետեղված թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարձակումից անմիջապես հետո Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են արձակել որոշակի թիրախների ուղղությամբ, որտեղից իրականացվել է հարձակումը: Թե կոնկրետ ով է հարձակվել թուրքական ավտոշարասյան վրա, չի հաղորդվում: