11/05/2021 14:55
Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել հրթիռային հարվածները
Իսրայելի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել երկրի քաղաքացիական բնակչության հրթիռային հարձակումները և սատարել ինքնապաշտպանության իրավունքը:
«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում առավելագույնս խստորեն դատապարտել Իսրայելի քաղաքացիների դեմ հրթիռային հարձակումներն ու պաղեստինյան ահաբեկչությունը և պաշտպանել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը», - ասված է հայտարարության մեջ:
Գազայի հատվածից երկուշաբթի օրվանից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելական բանակը պատասխանել է՝ անկլավում խոցելով ավելի քան 130 ռազմական թիրախ՝ ոչնչացնելով 15 գրոհայինի: