11/05/2021 12:00
Չինաստանում հրշեջ ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է 4 մարդ
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգի Դալի քաղաքում հրշեջ ուղղաթիռի կորխծանման զոհերի թիվը հասել է 4-ի, ասված է նահանգի կառավարության հայտարարության մեջ:
Ուղղաթիռը, որում անձնակազմի չորս անդամ է եղել, երկուշաբթի ընկել է Էրհայի լիճը՝ ժամը 10.20-ին (Երևանի ժամանակով 6.20-ին) ջրառի վրայով մանևրում կատարելու ժամանակ: Որոնողափրկարարական գործողության արդյունքում անձնակազմի երկու անդամներ հայտնաբերվել են մի քանի ժամ անց: Չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը՝ նրանք մահացել են: Հաղորդվում է, որ մյուս երկու անձինք անետ կորած են ճանաչվել:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են գիշերը, փրկարարները հայտնաբերել են անձնակազմի երկու անհետ կորած անդամների, բայց առանց կյանքի նշանների: