11/05/2021 12:58
Ճապոնիայում չորս մարդ է վիրավորվել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Առնվազն չորս մարդ է վիրավորվել Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Sakai Chemical Industry քիմիական գործարանում պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի պատճառով, հաղորդում է NHK-ն:
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի մասին հաղորդագրությունը գործարանի հարակից տարածքի բնակիչներից մեկից էր ստացվել տեղական ժամանակով ժամը 07.45-ին (02.45-ին): Հեռուստաալիքի կադրերը ցույց են տալիս, որ ծուխի ամպեր են բարձրացել տեղանքի վրա՝ Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Իվակիի գործարանում: Տեղում աշխատում են հրշեջ ջոկատներն ու ոստիկանության աշխատակիցները:
Միջադեպի հետևանով առնվազն չորս մարդ վիրավորվել է, բոլորը գիտակից վիճակում են: