11/05/2021 10:57
Իսրայելում հայտարարել են հրթիռային հարձակման հետևանքով առնվազն վեց վիրավորի մասին
Իսրայելի Աշքելոն քաղաքում հրթիռային հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել, մեկ շենք վնասվել է: Այս մասին հայտնում է Իսրայելի բանակը:
«Իսրայելի հարավում հրթիռային հարձակումները շարունակվում են: Վնասվել է Աշկելոնում գտնվող բնակելի շենք: Վեց խաղաղ բնակիչ է տուժել», - ասվում է բանակի թվիթերյան հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Իսրայելը ժամանակ ունի մինչև կիրակի ժամը 18.00-ն Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի և Շեյխ Ջարրայի տարածքներից զինվորներին դուրս բերելու համար:
Դրանից հետո Գազայի հատվածից մոտ 150 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել, դրանցից տասնյակները որսացվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: