11/05/2021 12:40
Կազանում հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի
Կազանի դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին:
«Ըստ նորացված տեղեկատվության, Կազանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 11 մարդ է զոհվել», - հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից:
Բացի այդ, գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը, հայտնում է, որ զոհված երեխաներից երկուսը կրակոցների ժամանակ նետվել են դպրոցի երրորդ հարկից: