12/05/2021 13:41
Իշխանասարում իրավիճակը հանգիստ է. ոչ կռիվ կա, ոչ էլ՝ կրակոց. գյուղապետ
Իշխանասարում իրավիճակը հանգիստ է, Aysor.am-ին ասաց Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը։
«Իշխանասարում ոչ մի բան տեղի չի ունեցել, մենք ունենք «պալիգոն», կարող է «պալիգոն»-ից են կրակում, ընդհանրապես, անդորր է մեր մոտ», - ասաց նա։
Գյուղապետը նշեց՝ ոչ կռիվ կա, ոչ էլ՝ կրակոց։
«Խաղաղապահ զորքերը նստած են, խայտառակ բաներ են գրել, ես ամեն մի քայլին հետևում եմ», - նշեց Պետրոսյանը։
Նա ասաց, թե, հնարավոր է, Գորիսի կողմում ինչ-որ բան լինի։
«Բայց ամեն ինչ նորմալ է, ոչ մի բան չկա Սյունիքում, ձեր ցավը տանեմ, թող չսարքեն էս ժողովրդի գլխին», - հավելեց Իշխանասարի գյուղապետը։
Հիշեցնենք՝ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել. հարյուրներով շարված են:
Գորիսի մյուս քաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ հայտնել էր, թե թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու:
Պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հաստատելով, որ Ադրբեջանը փորձել է աշխատանքներ իրականացնել Սյունիքում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։