12/05/2021 13:03
Թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու. Գորիսի փոխքաղաքապետ
Թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու, ի դեպ ասեմ Սև լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիևանիկոլական քարտեզներով, Ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
«Սև լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը, ի դեպ ջրամբարի պլատինան հենց նույն քարտեզներով անցել է թուրքին:
Փոխարեն ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ և սուտ հայտարարություններ տարածելուն լավ կլիներ ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացվող խնդիրներին ականջ դնեիք, ամոթի զգացում ունեցեք...», - գրել է նա: