12/05/2021 11:15
Երևանում ավտոբուսներն ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը դիզվառելիքի մատակարարման ուշացումների պատճառով
Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։ Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եև վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար», - նշել է Կարապետյանը։