12/05/2021 21:14
Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռանային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
«Զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքների կատարման տարածքներում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ», - հայտնել են ՌԴ ՊՆ-ից: