12/05/2021 16:36
Հայաստանի կայունությունն անչափ կարևոր է Վրաստանի ու ողջ տարածաշրջանի համար. համոզված ենք՝ արտահերթ ընտրությունները կանցկացվեն բաց ու թափանցիկ. Վրաստանի վարչապետ
Խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն, Երևանում լրագրողների համար հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության կողմնակից, մենք պատրսստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն», - ասաց նա։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են համագարծակցության բոլոր ուղղությունները. Հայաստան ու Վրաստանը պետք է ունենան ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնեն առևտրատնտեսական հարաբերությունները։
«Հայաստանի կայունությունը անչափ կարևոր է Վրաստանի ու ողջ տարածաշրջանի համար, մենք համոզված ենք, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն բաց ու թափանցիկ», - ասաց Ղարիբաշվիլին։