12/05/2021 12:10
Իսրայելական բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի ոչնչացման մասին
Իսրայելական կործանիչների հարձակման ընթացքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետախուզական համակարգի առանցքային դեմքեր են ոչնչացվել, հայտնում է իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) Twitter-ի իր էջում:
«ՑԱԽԱԼ-ի և Անվտանգության ընդհանուր ծառայության համատեղ գործողության ընթացքում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզական համակարգի առանցքային դեմքեր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելական բանակը մանրամասնում է, որ խոսքն արմատական շարժման ռազմական հետախուզության վարչության պետ Հասան Քաոջիի և նրա տեղակալի, հակահետախուզության վարչության պետ Վալի Իսեյի մասին է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման «Իզզադդին ալ-Քասամ բրիգադները» մարտական թևն ավելի քան 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Երկուշաբթի երեկոյան Գազայի հատվածի սահմաններին սկսվել է վերջին տարիների ամենախոշոր սրացումը: Հաջորդ առավոտյան Պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել:
Ի պատասխան իսրայելական զինուժը խոցել է պաղեստինյան 130 ռազմական թիրախ՝ վերացնելով Գազան վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորման մարտական ստորաբաժանումների մոտ 15 անդամների:
Իսրայելական բանակը 5000 պահեստազոր է զորակոչել՝ իր ստորաբաժանումներն ուժեղացնելու համար: