12/05/2021 10:25
Իսրայելն արտակարգ դրություն է սահմանել Լոդ քաղաքում
Իսրայելի Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել արաբների ու հրեա վերաբնակիչների բախումների պատճառով: Համապատասխան հաղորդագրությունը չորեքշաբթի տեղադրվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Twitter-յան էջում:
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լոդում տեղի ունեցած իրադարձությունները քննարկել է Պաշտպանության նախարարի, Ներքին անվտանգության նախարարի, Իսրայելի ոստիկանության գլխավոր տեսուչի, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի, գլխավոր դատախազի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վարչապետ Նեթանյահուն համաձայնել է արտակարգ դրություն հայտարարել Լոդում», - ասվում է տեքստում:
Բացի այդ, որոշում է կայացվել «Իսրայելի սահմանապահ ոստիկանության գումարտակները Հրեաստանից և Սամարիայից անհապաղ տեղափոխել Լոդ»: