12/05/2021 09:49
«Հրապարակ». «Իմ քայլում» դեռևս «իտոգի» չեն եկել և սպասում են, թե ինչ կհրահանգի Նիկոլ Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վերջերս ներքին քննարկում է ծավալվել «Իմ քայլում»՝ կարծիքները բաժանվել են։ Մի մասը հակված է Քոչարյանի ցանկացած քայլը, հայտարարությունը, նրա թիմի գործողությունները պահել խոշորացույցի տակ և «հակահարվածը» չուշացնել։
Իսկ ավելի ծանրակշիռ հատվածն այն կարծիքին է, որ այդպիսով ակամայից ուռճացնում են իրենց ախոյանին, պետք է որդեգրել, այսպես կոչված, անտարբերության մարտավարություն և Քոչարյանի դեմ պայքարը թողնել իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների և ֆեյքերի տիրույթում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, դեռևս «իտոգի» չեն եկել և սպասում են, թե ինչ կհրահանգի Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավից առաջ»։