12/05/2021 17:35
Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով տուժածների թիվն աճել է
Ռուսաստանի Կազան քաղաքի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 23-ի: Նրանք բոլորը հիվանդանոցում են: Այս մասին հայտարարել է Թաթարստանի Հանրապետության փոխվարչապետ Լեյլա Ֆազլեևան, գրում է ТАСС-ը:
«Ներկայումս բժշկական հաստատություններում կա 23 մարդ՝ 20 երեխա և երեք մեծահասակ», - ասել է Ֆազլեևան:
Նրա խոսքով՝ հոսպիտալացվածների վիճակը կայուն է:
«Կան ծանր վիճակ ունեցողներ, նրանց հետ աշխատանքներ են տարվում», - ավելացրել է Ֆազլեևան: