12/05/2021 17:24
Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է կրկին պայքարել Իրանի նախագահի պաշտոնի համար
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է մասնակցել նախագահի պաշտոնի համար մրցավազքին, չորեքշաբթի հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով իրանական հեռուստատեսությունը:
Հեռուստատեսությունը ցույց է տվել կադրեր, որոնցում Ահմադինեժադը համախոհների ուղեկցությամբ այցելել է գրանցման կենտրոն երկրի ՆԳՆ-ում, որտեղ կատարել էր բոլոր անհրաժեշտ միջոցառումները։
Իրանում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 18-ին: