12/05/2021 12:49
Ռուս մասնագետներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Մատաղիսի մատույցներում
Ռուսաստանի խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում. աշխատանքներ են իրականացվել Մատաղիսի մատույցներում, ինչպես նաև Մարտակերտ-Մատաղիս մայրուղու երկայնքով պայթունավտանգ առարկաներ որոնելու ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Այնտեղ ռուս սակրավորները վնասազերծել են մոտ 15 պայթունավտանգ առարկա:
2020 թվականի նոյեմբերի 23-ից հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2104 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1806 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել 25611 պայթունավտանգ առարկա:
Սակրավորների հայտնաբերած պայթյունավտանգ առարկաները հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված «Բալիջա» զորավարժարանում: Պայթեցման գործողությունների ընթացքում զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ: