12/05/2021 15:53
Գերմանիան կչեղարկի կարանտինը կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստվածների համար
Գերմանիայի դաշնային կառավարությունը հավանություն է տվել կարանտինային ռեժիմի չեղարկմանը՝ երկիր ժամանող օտարերկրացիների և Գերմանիայի այն քաղաքացիների համար, որոնք ավարտել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը:
Ըստ նրա՝ այն անձինք, որոնք ապաքինվել են COVID-19-ից, ունեն հակամարմինների բացասական թեստ, ինչպես նաև ավարտել են պատվաստումների ամբողջական կուրսը գրանցված Եվրոպական դեղերի գործակալությունից մեկում (EMA), կկարողանան կարանտին չանցնել:
Այս ցուցակում կան պատվաստանյութեր Pfizer-ից, AstraZeneca-ից, Moderna-ից և Johnson & Johnson-ից:
Կարանտին չանցնելու իրավունքը հնարավորություն չի տալիս այցելել այն տարածքներ, որտեղ կորոնավիրուսի մուտացիաների մեծ ռիսկ կա: