12/05/2021 13:29
Եթե գյուղական բնակավայրում ապրող ծնողը միաժամանակ վարձու աշխատող է, ապա վճարվում է 53,000 դրամ երեխայի խնամքի նպաստ
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նպաստը վճարվում է այն ծնողներին, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ և գտնվում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
Գյուղաբնակ ծնողին ևս խնամքի նպաստը վճարվում է 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Եթե գյուղական բնակավայրում ապրող ծնողը միաժամանակ վարձու աշխատող է, ապա վճարվում է 53,000 դրամ խնամքի նպաստ։
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար ծնողը կարող է դիմել առցանց՝ online.ssa.am կայքում կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժնում՝ ներկայացնելով (այդ թվում՝ այլ անձի միջոցով) իր անձնագիրը, ՀԾՀ-ն, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայականն ու ՀԾՀ-ն։