12/05/2021 13:11
ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանը փորձել է աշխատանքներ իրականացնել Սյունիքում. ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ
Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց։
Ավելի վաղ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանն անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել. հարյուրներով շարված են:
Իսկ Գորիսի մյուս քաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել էր, որ թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու: