13/05/2021 18:29
Tesla-ն դադարեցնում է իր մեքենաները գնելու համար բիթքոինի օգտագործում
Tesla-ն դադարեցնում է իր մեքենաները գնելու համար բիթքոինի օգտագործում: Ընկերության ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ այս որոշումն ընդունվել է կրիպտոարժույթի մայնինգի համար հանածո կրիպտոարժույթի օգտագործման հետ կապված:
«Մենք մտահոգված ենք բիթքոինի արդյունահանման համար հանածո վառելիքի օգտագործման արագ աճով... հատկապես ածուխը, որն ունի ցանկացած վառելիքի ամենավատ արտանետումները», - գրել է նա Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առևտրային նստաշրջանի ընթացքում բիթքոինի արժեքը նվազել է 15,29%-ով՝ կազմելով 46,8 հազար դոլար: