13/05/2021 14:25
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին: Նիստից հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ խորհրդի անդամ չլինելով, ինչո՞ւ է մասնացել: Նախարարի պաշտոնակատարը, սակայն, հարցերն անպատասխան թողեց:
Միայն մանրամասնելով Սիսիանի թունավորման դեպքերը՝ Ավանեսյանը նշեց, որ ջրից նմուշ է վերցվել և փորձաքննություն է իրականացվում: Նրա խոսքով՝ փորձաքննությունը շուտով կավարտի և մանրամասները կհայտնեն:
Թունավորումը Սև լճի միջադեպի հետ առնչություն ունի՞ և հնարավո՞ր է թունավորումն ադրբեջանցիների կողմից է արվել՝ ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը նշեց.
«Այս պահին մեզ որևէ բան դրա մասին չի հուշում: Անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է»:
Հիշեցնենք, որ այսօր Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրվել՝ քննարկելու Սյունիքում ստեղծված իրավիաճակը: