13/05/2021 11:04
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 267 դեպք, մահացել է 19 մարդ
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 220 217 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 267-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 206 752 (+674) մարդ, այս պահին բուժվում է 8124 (-426) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5341 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4291 (+19), իսկ այլ պատճառներով՝ 1050 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 19 մարդ: