13/05/2021 13:41
Մադուրոն հայտարարել է ընդդիմության հետ հանդիպելու պատրաստակամության մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպում անցկացնել ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ Խուան Գուայդոյի հետ:
«Այժմ Գուայդոն ցանկանում է նստել ինձ հետ և զրուցել: Համաձայն եմ», - մեջբերում է ТАСС-ը Կարակասում ելույթի ժամանակ Մադուրոյի խոսքը:
Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է հանդիպել ամբողջ ընդդիմության հետ՝ Եվրամիության, Նորվեգիայի կառավարության և Միջազգային շփման խմբի օգնությամբ: