13/05/2021 16:44
Միջուկային տեխնոլոգիաները՝ ավելին քան էներգիայի արտադրությունը (Լուսանկարներ)
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի «More for Metsamor» ծրագրի շրջանակներում մայիսի 13-ին Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցում տեղի է ունեցել կրթաժամանցային միջոցառում, որի գլխավոր նպատակը հայ երիտասարդության շրջանում տեխնիկական կրթության հանրահռչակումն է: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ու Երևանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչները դպրոցականներին պատմել են մարդկանց կյանքի որակը բարելավելու համար, տարբեր ոլորտներում ատոմի կիրառության մասին։
Միջուկային տեխնոլոգիաները ոչ միայն բնակչության էներգիայով ապահովելն է, դրանք օգտագործվում են նաև բժշկության ու գյուղատնտեսության մեջ, նպաստում են գիտության ու նորարարության զարգացմանը, օգնում են բազմաթիվ բարդ հիվանդությունների ախտորոշման եւ բուժման մեջ: Դպրոցականները իմացան, թե որ ուղղություններն են թափ հավաքում Հայաստանում ունեն զարգացման մեծ ներուժ։
զգային պոլիտեխնիկական համալսարանի գիտաշխատող Ներսես Հարությունյանը աշակերտներին պատմել է, որ միջուկային տեխնոլոգիաները վաղուց և աննկատ դարձել են մեր առօրյա կյանքի մի մասը։ «Ամեն օր մեր սիրելի ուտեստին օտար համեմունքներ ավելացնելով, մենք նույնիսկ չենք մտածում, որ դրանք անցել են իոնիզացված ճառագայթումը, որպեսզի հեռացնեն վնասատուներին՝ պահպանելով նրանց համն ու բույրը։ Օդանավակայաններում անվտանգության հսկողության սարքով անցնելիս, մենք նաեւ հանդիպում ենք X (ռենտգեն) ճառագայթների հետ, որոնք կարող են տեսնել թաքնվածը: Ռադիոգրաֆիկ վերահսկողությունն օգտագործվում է շինությունների, կամուրջների, խողովակաշարերի կառուցման համար։ Դրա միջոցով վերահսկում են բաղադրիչների, մեխանիզմների և կառուցվածքների որակն ու ապահովում դրանց օգտագործման անվտանգությունը»,-նշել է Ներսես Հարությունյանը։
Ձեռք բերած նոր գիտելիքները դպրոցականները կիրառեցին անմիջապես գործնականում՝ թեմատիկական քվեսթում ու բրեյն-ռինգում:
Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Մայիս Նիկողոսյանն ընդգծեց կրթական գործընթացում ինտերակտիվ ձևաչափերով ուսուցանող խաղերի և ինտերացիայի կարևորությունը։ «Կարելի է ստանալ մասնագիտական գիտելիքներ ու յուրացնել գիտական տեղեկատվությունը ՝ կարդալով դասագրքերը, իսկ ինտերակտիվ միջոցառումները թույլ են տալիս պատմել պարզապես բարդ բաների մասին, հետաքրքրել դպրոցականներին գիտությամբ՝ մոտիվացնելով հետագա զարգացման համար։ Եվ դա հատկապես կարեւոր է այն ժամանակաշրջանում, երբ շրջանավարտները կանգնած են ապագա մասնագիտական գործունեության ընտրության առջև»,- նշել է Մայիս Նիկողոսյանը։
Ատոմային ոլորտում շատ հետաքրքիր մասնագիտություններ ու մասնագիտացումներ կան, իսկ տեխնոլոգիաների զարգացումը մշտապես նոր կետեր է ավելացնում այս երկար ցուցակում:
Ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն ասել է: «Ռոսատոմը միայն ատոմային էներգետիկայի տեխնոլոգիական առաջատարը չէ։ Այս միջոցառման գլխավոր նպատակն էր երեխաներին ծանոթացնել այն հնարավորություններին, որն ընձեռում է խաղաղ ատոմը։ Մեր ընկերությունը նպաստում է երիտասարդության գիտական ներուժի զարգացմանը։ Եվ այսօր շատերն իմացան, որ ստանալով տեխնիկական կրթություն՝ կարող են աշխատել տարբեր ոլորտներում ու բարելավել մարդկանց կյանքի որակը՝ օգտագործելով միջուկային տեխնոլոգիաներ»։
Միջոցառման հաղթողները և ամենաակտիվ մասնակիցները պարգևատրվեցին մրցանակներով: Բայց ամենակարևորն այն է, որ բոլոր երեխաները, անկախ նրանից՝ հաղթել են, թե՝ պարտվել, նոր գիտելիքներ են ստանում ու ընդլայնում են իրենց մտահորիզոնը։
Հիշեցնենք, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի «More for Metsamor» նախագիծը վերսկսվել է հարկադրված ընդմիջումից հետո: Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված կրթական նախագիծը մեկնարկել է 2019 թվականին, և մինչ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարը դպրոցականների համար կազմակերպվել են մի շարք կրթական միջոցառումներ և էքսկուրսիաներ: 2021 թվականի ընթացքում Մեծամոր քաղաքի դպրոցականների համար նախատեսված են ճանաչողական և ինտերակտիվ միջոցառումներ, որոնք ուղղված են ժամանակակից տեխնոլոգիաների մասին իրազեկվածության բարձրացմանը: