13/05/2021 18:14
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8380 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8380 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 913 439 դեպք:
Մեկ օրում մահացել է 376 մարդ, ընդհանուր՝ 114 723 բուժառու: Մեկ օրւմ հիվանդանոցից դուրս է գրվել 9349 մարդ՝ ընդհանուր առմամբ 4 527 878 բուժառու: