14/05/2021 19:50
Ռազմական օգնության համար Փաշինյանը դիմել է Պուտինին
Կան տեղեր, որտեղ Ադբեջանի ԶՈւ-ն լքել է Հայաստանի տարածքը, բայց նրանց ներկայությունը մեր տարածքում դեռ պահպանվում է: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նաև պարզաբանեց, թե ինչու երեկ ՌԴ նախագահից օգնություն չի խնդրել:
«ՌԴ ներկայացուցիչները հայտարարել են, թե երեկ հեռախոսային խոսակցության ընթացքում ես Ռուսաստանի նախագահից ռազմական օգնություն չեմ խնդրել, չնայած՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագրային բազան նման հնարավորություն տալիս է: Երեկ չդիմելու պատճառն այն էր, որ արձանագրաված էր՝ այսօր ադրբեջանական զորքերի դուրսբերում պետք է տեղի ունենար: Վերջին օրվա ընթացքում այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ: Կան տեղեր, որտեղ Ադբեջանի ԶՈւ-ն լքել է, բայց քանի որ պայմանավորվածությունն ամբողջությամբ չի կատարվել, այսօր նամակով դիմել եմ ՌԴ նախագահին՝ համաձայն 1997 թվականի բարեկամության համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, հայ-ռուսական համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագրի՝ ՌԴ -ն այս իրավիճակում, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ գործարկվել է մեխանիզմ, որտեղ նախատեսվում է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմաքաղաքական, ուժային լուծումներ: