14/05/2021 13:44
Տագնապի շչակներ են հնչել իսրայելական Աշքելոնում
Իսրայելական Աշքելոն քաղաքում, որին Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումները վերջին ժամերին հրթիռային զանգվածային հարված են հասցնում, տագնապի շչակներ են անդադար հնչել, մարդիկ ստիպված են գիշերն անցկացնել պատսպարաններում:
«Այս մղձավանջը սկսվել է մայիսի 15-ին ժամը 01:00-ից: Երեկ նրանք նույնպես կրակել են, բայց հիմա հարվածը գործնականում չի դադարում», - РИА Новости-ին ասել է քաղաքի բնակիչներից մեկը:
Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Աշքելոնում և Գազայի հետ սահմանակից գյուղերում ու քաղաքներում յուրաքանչյուր 5-10 րոպեն մեկ հնչում են շչակներ: