14/05/2021 14:39
Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգում հրաձգության հետևանքով ինը մարդ է վիրավորվել
Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում, ինը մարդ վիրավորվել է, երեքը են ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում է տեղական WPRI հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19.00-ին (Մոսկվայի ժամանակով 02.00-ին) Պրովիդենս քաղաքում: Բոլոր տուժածները 19-ից 25 տարեկան են:
Միջադեպի մանրամասներ չեն հաղորդվում, ոստիկանությունը դեռ ոչ մի ձերբակալում չի իրականացրել: