14/05/2021 14:00
Գազայի հատվածից և Իսրայելից հերքել են Գազայի հատվածը ներխուժման մեկնարկի մասին տեղեկությունները
Իսրայելական բանակի ցամաքային ուժերը հերքում են ցամաքային ճանապարհով Գազայի հատվածի ներխուժումը, հայտնում է Sky News Arabia-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական բանակը օդային ու ցամաքային հարձակում է սկսել Գազայի հատվածի վրա:
Սակայն հետագայում տեղեկատվությունը շտկվել է պաշտոնատար անձանց կողմից:
«Մենք հերքում ենք մի շարք լրատվամիջոցների տեղեկատվությունը հատվածի ցամաքային ներխուժման մասին», - ասել է հեռուստաալիքի եթերում Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ավիհայ Էդրին:
Ըստ իսրայելական ռազմական թղթակիցների՝ «ցամաքային ներխուժում տեղի չի ունեցել, եղել է հրետանային հարված»: