14/05/2021 11:48
Ռուս խաղաղապահները շարունակում են ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված զինամթերքը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ:
Պայթեցման աշխատանքներն ամեն օր սակրավորներն իրականացնում են հատուկ զորավարժարանում:
Յուրաքանչյուր օր Ռուսաստանի ռազմական անձնակազմը ոչնչացնում է շուրջ 120 պայթյունավտանգ առարկա, ներառյալ՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Դրա համար օգտագործվում է պայթեցման մեթոդը՝ միաժամանակ ապահովելով պայթեցման գործողությունների ընթացքում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերք է հայտնաբերվել Մարտակերտի շրջանի ականազերծման ժամանակ:
2020-ի նոյեմբերի 23-ից Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրվել է 2115 հեկտար տարածք, ավելի քան 656 կիլոմետր ճանապարհ, սակրավորները ստուգել են 1832 շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթյունավտանգ առարկա:
Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող է ամեն օր ներգրավված ականազերծման աշխատանքներին, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: