14/05/2021 12:59
ԳՇ պետը պետք է պատասխանատվություն կրի. Թագուհի Թովմասյան
Հետպատերազմական որևէ հրատապ քայլ չենք իրականացրել, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա նաև ավելացրեց. «Մեր սահմանագիծը գծագրել է Ադրբեջանը և շարունակում է ամրացնել Ադրբեջանը: Մենք ոչինչ չենք անում, միայն հարմարվում ենք»:
Թովմասյանի խոսքով՝ անզեն աչքով նկատելի է, որ թշնամին բավականին առաջ է եկել, և այն հատվածները, որոնք փորձել էինք գոնե չեզոք գոտում պահել, այլևս չկան:
«Պաշտպանություն ակնհայտորեն չկա: Նույնիսկ վարչապետն է ասում, որ առանց կրակոցի 3,5 կմ խորացել են: Նշանակում է՝ մենք չունենք ոչ միայն համապատասխան կահավորանք, այլևս ներուժ՝ դիմակայելու, կամ՝ չենք ուզում: Դա ամենակարևոր հարցն է՝ ինչո՞ւ», - նկատեց խորհրդարանականը:
Նա նաև բարձրաձայնեց, որ ԳՇ պետը պետք է պատասխանատվություն կրի, որովհետև կորցրել ենք ՀՀ սահմանային անվտանգությունը և անձեռնմխելիությունը.
«Ես հետևողական եմ լինելու: Անպատասխանատվությունը չի կարող հավերժ շարունակվել»: