14/05/2021 16:20
Հունաստանը սահմանները բացել է զբոսաշրջիկների համար
Հունաստանն ուրբաթ՝ մայիսի 14-ին, բացել է իր սահմանները, այդ թվում՝ զբոսաշրջիկների համար. նրանցից չի պահանջվի կարանտին անցնել, հաղորդում է РИА Новости-ն:
Զբոսաշրջության նախարարությունը զբոսաշրջիկներին խոստանում է ապահով արձակուրդ, վեց ամիս առաջ սահմանված բոլոր սահմանափակումները չեղյալ են հայտարարվել:
Բացի այդ, Հունաստանի քաղաքացիների համար շրջանների միջև տեղաշարժվելու սահմանափակումները հանվել են: Թանգարանները ևս սկսել են գործել: