15/05/2021 11:10
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 282 դեպք, մահացել է 16 մարդ
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 220 729 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 282-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 208 100 (+636) մարդ, այս պահին բուժվում է 7257 (-370) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5372 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4314 (+13), իսկ այլ պատճառներով՝ 1058 (+3):
Վերջին մեկ օրում մահացել է 16 մարդ: