15/05/2021 15:13
Ուկրաինայում կստեղծվի զորքերի նոր տեսակ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստվում է հրամանագիր ստորագրել ազգային կիբեր զորքեր ստեղծելու մասին:
Այս մասին «Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:
«Այս որոշումը միաձայն պաշտպանվել է ժողովին մասնակցած բոլոր 21 անդամների կողմից: Կարծում եմ, որ մոտ ապագայում այդ մասին կլինի նախագահի հրամանագիր», - ասել է նա:
Ըստ Դանիլովի, ԱԱԾՊ-ի փակ նիստում քննարկվել են ութ թեմաներ, որոնց թվում էին կիբերանվտանգության ռազմավարության հաստատումը և կենսաբանական անվտանգության հարցը: