15/05/2021 12:12
Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկումը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կատարել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկամ և Լաչինի միջանցքի երկայնքով տրանսպոչտի երթևեկության անվտանգության ապահովման, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների տեղափոխման խնդիրները: Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, չեն արձանագրվել սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և վարժանքներ՝ խախտումները և դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար: