16/05/2021 21:00
Ադրբեջանցիները Սյունիքի սահմանում հետ են գնալու, բայց հայկական դիրքերի մոտ դեռ 2 սահմանային կետ թողնելու են․ նրանք որոշ նախապայմաններ են առաջ քաշել
Սյունիքում գեներալ Մուրադովի մասնակցությամբ ընթացած բանակցություններով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր լարվածությունը թուլացնելու համար ադրբեջանցի զինվորականները Սյունիքի սահմանում հետ են գնալու, բայց հայկական դիրքերի մոտ դեռ 2 սահմանային կետ թողնելու են․ «Ռադիոլուրին» ասել է Սյունիքի Ակներ վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանը։
Մինասյանին այլ մանրամասներ հայտնի չեն, թե որ տարածքներում է լինելու դիրքերի տեղաշարժը։
«Պետք է որոշ հատվածներում հետ գնան։ Մեր դիրքերում պետք է վրաններ տեղակայվեն։ Ադրբեջանական կողմը վրաններ չի տեղակայել»,-ասել է նա։
Բանակցությունները կշարունակվեն 2 օրից։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը հետ է գնալու Սև լճի տարածքում։ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը «Ռադիոլուրին» ասել է, որ ադրբեջանական կողմը որոշ նախապայմաններ է առաջ քաշել։