16/05/2021 16:05
Եթե նորընտիր վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը «ջարդվելու» է իմ գլխին. Լևոն Տեր-Պետրոսյան
Հայ ազգային կոնգրեսն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ՝ ՀԱԿ-ի համագումարում կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խնդրեց դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը:
«Եթե նորընտիր վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա հասկանալի է, որ կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը «ջարդվելու» է իմ գլխին: Դժվար է լինլու, բայց մի ճշմարտություն կա՝ կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որ համատարածք կակոֆոնիայի մթնոլորտում, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի», - նշեց Տեր-Պետրոսյանը: