16/05/2021 20:32
Բանակցությունները բարեհաջող են ավարտվել. Ադրբեջանական զորքերը լքում են ՀՀ տարածքը
Քիչ առաջ շուրջ 5 օր տևած բանակցություններն ավարտվեցին։ Դրանք բարեհաջող են ավարտվել հայկական կողմի համար: «Փաստինֆո»-ի տեղեկություններով սկսվել է ադրբեջանական զորքերի դուրսբերումը բոլոր ուղղություններից։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը:
Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից։